Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել, իջնելով մինչև 14-ի դոլար նկատմամբ, և նոր նվազագումն է գրանցել եվրոյի նկատմամբ երեքշաբթի այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հավանություն տվեց տոկոսադրույքների ագրեսիվ կրճատմանը` չնայած տարածված քննադատություններին և աճող գնաճին, փոխանցում է Reuters-ը:
Լիրան դոլարի նկատմամբ ընկել է 8.6 տոկոսով, ինչը սաստկացավ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մեկնաբանություններից հետո, որոնք ընդգծում են Թուրքիայի տնտեսության և Էրդողանի սեփական քաղաքական ապագայի համար սպառնացող ռիսկերը։
Էրդողանը պետական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ավելի էժան փողը կխթանի արտադրությունը, աշխատատեղեր կստեղծի և կդանդաղեցնի սպառողական գնաճը, որը ներկայումս չորս անգամ գերազանցում է պաշտոնական 5 տոկոսը, իսկ արժույթն ի վերջո կամրապնդվի: Էրդողանն ասել է, որ «հետդարձի ճանապարհ չկա»։«Մենք կտեսնենք, որ տոկոսադրույքները զգալիորեն կնվազեն, և, հետևաբար, մինչև ընտրությունները փոխարժեքը կկայունանա»,-ասել է նա։
Էրդողանի խոսքով` Թուրքիան չի փորձի կապիտալի հոսքեր ներգրավել, որոնք նրա տնտեսությունը կախվածության մեջ կգցեն «տաք փողերից» կամ ներդրումներից, որոնք կարելի է արագ հետ կանչել: Նրա խոստումները Թուրքիայի կենտրոնական բանկին ծանր դրության մեջ դրեցին այն բանից հետո, երբ դրամավարկային քաղաքականություն մշակողները հայտարարեցին, որ տոկոսադրույքների կրճատման դադարեցմանը գնահատական կտան արդեն դեկտեմբերին: Այնուամենայնիվ, թուրքական լիրան կորցրել է իր արժեքի գրեթե 28 տոկոսն այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը սկսեց իր ընթացիկ մեղմացման ցիկլը սեպտեմբերին և նվազեցրեց իր հենանիշային տոկոսադրույքը 4 տոկոսային կետով` մինչև 15 տոկոս:
«Մեր երկիրը եկել է ճեղքելու այս արատավոր շրջանը, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը։ «Մեզ պարտադրվող բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը նոր երևույթ չէ»,-ասել է նա։- Սա մոդել է, որը խաթարում է ներքին արտադրությունը և կայունացնում է կառուցվածքային գնաճը՝ ավելացնելով արտադրության ծախսերը։ Մենք ավարտում ենք այս պարույրը»։ Կառավարությունն աշխատում է երկու աջակցության ծրագրերի վրա, որոնք ուղղված են 50.000 նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ կարճաժամկետ անկայունությունը մեղմելու համար, ասաց նա։ Վարկային երաշխիքային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկի շրջանակներում մասնավոր ընկերությունները 50 մլրդ լիրայի (3.7 մլրդ դոլար) նոր վարկեր կստանան։ Վարկերի տոկոսադրույքները շուկայականից 7 տոկոսային կետով ցածր կլինեն, ասել է Էրդողանը, ինչն այս տարի Թուրքիայի համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոս աճի կհանգեցնի:
Էրդողանը կանխատեսել է, որ գնաճը կնվազի, իսկ ընթացիկ հաշիվը հաջորդ տարի պրոֆիցիտային կլինի։ «Ոմանք ջանքեր են գործադրում, որպեսզի այն թույլ թվա, բայց տնտեսական ցուցանիշները շատ լավ վիճակում են»,-ասել է Էրդողանը։ «Թուրքիան չի ապրի փոխարժեքի, գնաճի և տոկոսադրույքների ծուղակում»,-հավելել է նա։
Reuters-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնում է, որ վերջին շաբաթներին Էրդողանն անտեսել է քաղաքականությունը փոխելու նույնիսկ սեփական կառավարության կոչերը։
Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել
Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել, իջնելով մինչև 14-ի դոլար նկատմամբ, և նոր նվազագումն է գրանցել եվրոյի նկատմամբ երեքշաբթի այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հավանություն տվեց տոկոսադրույքների ագրեսիվ կրճատմանը` չնայած տարածված քննադատություններին և աճող գնաճին, փոխանցում է Reuters-ը:
Լիրան դոլարի նկատմամբ ընկել է 8.6 տոկոսով, ինչը սաստկացավ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մեկնաբանություններից հետո, որոնք ընդգծում են Թուրքիայի տնտեսության և Էրդողանի սեփական քաղաքական ապագայի համար սպառնացող ռիսկերը։
Էրդողանը պետական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ավելի էժան փողը կխթանի արտադրությունը, աշխատատեղեր կստեղծի և կդանդաղեցնի սպառողական գնաճը, որը ներկայումս չորս անգամ գերազանցում է պաշտոնական 5 տոկոսը, իսկ արժույթն ի վերջո կամրապնդվի: Էրդողանն ասել է, որ «հետդարձի ճանապարհ չկա»։ «Մենք կտեսնենք, որ տոկոսադրույքները զգալիորեն կնվազեն, և, հետևաբար, մինչև ընտրությունները փոխարժեքը կկայունանա»,-ասել է նա։
Էրդողանի խոսքով` Թուրքիան չի փորձի կապիտալի հոսքեր ներգրավել, որոնք նրա տնտեսությունը կախվածության մեջ կգցեն «տաք փողերից» կամ ներդրումներից, որոնք կարելի է արագ հետ կանչել: Նրա խոստումները Թուրքիայի կենտրոնական բանկին ծանր դրության մեջ դրեցին այն բանից հետո, երբ դրամավարկային քաղաքականություն մշակողները հայտարարեցին, որ տոկոսադրույքների կրճատման դադարեցմանը գնահատական կտան արդեն դեկտեմբերին: Այնուամենայնիվ, թուրքական լիրան կորցրել է իր արժեքի գրեթե 28 տոկոսն այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը սկսեց իր ընթացիկ մեղմացման ցիկլը սեպտեմբերին և նվազեցրեց իր հենանիշային տոկոսադրույքը 4 տոկոսային կետով` մինչև 15 տոկոս:
«Մեր երկիրը եկել է ճեղքելու այս արատավոր շրջանը, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը։ «Մեզ պարտադրվող բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը նոր երևույթ չէ»,-ասել է նա։- Սա մոդել է, որը խաթարում է ներքին արտադրությունը և կայունացնում է կառուցվածքային գնաճը՝ ավելացնելով արտադրության ծախսերը։ Մենք ավարտում ենք այս պարույրը»։ Կառավարությունն աշխատում է երկու աջակցության ծրագրերի վրա, որոնք ուղղված են 50.000 նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ կարճաժամկետ անկայունությունը մեղմելու համար, ասաց նա։ Վարկային երաշխիքային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկի շրջանակներում մասնավոր ընկերությունները 50 մլրդ լիրայի (3.7 մլրդ դոլար) նոր վարկեր կստանան։ Վարկերի տոկոսադրույքները շուկայականից 7 տոկոսային կետով ցածր կլինեն, ասել է Էրդողանը, ինչն այս տարի Թուրքիայի համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոս աճի կհանգեցնի:
Էրդողանը կանխատեսել է, որ գնաճը կնվազի, իսկ ընթացիկ հաշիվը հաջորդ տարի պրոֆիցիտային կլինի։ «Ոմանք ջանքեր են գործադրում, որպեսզի այն թույլ թվա, բայց տնտեսական ցուցանիշները շատ լավ վիճակում են»,-ասել է Էրդողանը։ «Թուրքիան չի ապրի փոխարժեքի, գնաճի և տոկոսադրույքների ծուղակում»,-հավելել է նա։
Reuters-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնում է, որ վերջին շաբաթներին Էրդողանն անտեսել է քաղաքականությունը փոխելու նույնիսկ սեփական կառավարության կոչերը։
Աղբյուրը՝ news.am