Աշխարհ

01.12.2021 12:36


Հունաստանը մտադիր է 60 և բարձր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել

Հունաստանը մտադիր է 60 և բարձր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել

Հունաստանը մտադիր է 60 և բարձր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել։ Իշխանությունները հայտնել են, որ նրանք, ովքեր հունվարի 16-ից չեն հնազանդվի, կենթարկվեն կանոնավոր ամսական 100 եվրո տուգանքի, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ ինքը պայքարել է այս որոշման դեմ, սակայն պետք է պաշտպանել ավելի քան կես միլիոն տարեց հույներին, ովքեր չեն պատվաստվել: «Սա այն գինն է, որը պետք է վճարել առողջության համար»,-ասել է նա:

Հունաստանի 11 միլիոն բնակչության մոտ 63%-ը լիովին պատվաստված է: Թեև վերջին շաբաթների ընթացքում պատվաստումների նշանակումներն ավելացել են, առողջապահության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 60 տարեկանից բարձր 520 000 մարդ չի պատվաստվել:

«Մենք ջանքերը կենտրոնացնում ենք մեր համաքաղաքացիների պաշտպանության վրա, և այդ պատճառով այսուհետ նրանց պատվաստումը պարտադիր կլինի»,-կառավարության նիստում ասել է Միցոտակիսը։

Հունաստանն այս ամիս արգելել է չպատվաստված մարդկանց մուտքը փակ տարածքներ, ներառյալ ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ և մարզադահլիճներ, քանի որ COVID-19-ի ամենօրյա դեպքերը ռեկորդային մակարդակի են հասել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը