Վրաստանում թվային «կանաչ անձնագրերի» համակարգ է գործարկվում
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում գործարկվում է թվային «կանաչ անձնագրերի» համակարգը. բազմաթիվ հանրային հաստատություններ այցելելու համար 18 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է էլեկտրոնային փաստաթուղթ ներկայացնեն, որում գրված է իրենց քովիդ կարգավիճակը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Դեկտեմբերի 1-ից «կանաչ անձնագրերի» համակարգի շնորհիվ սրճարանների, ռեստորանների և հանրային սննդի ցանկացած օբյեկտների սեփականատերերն այլևս պարտավոր չեն լինի փակվել ժամը 23:00-ին։ Ընդ որում, մեկ սեղանի շուրջ այցելուների թվի սահմանափակումը պահպանվում է` ոչ ավել, քան վեց մարդ։
Դեկտեմբերի 1-ից քաղաքացիները հյուրանոցներ, սննդի օբյեկտներ (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, այդ թվում` առևտրի կենտրոններ), կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, օպերային թատրոններ, զվարճանքի հաստատություններ, խաղատներ և խաղասրահներ, սպա և ֆիթնես կենտրոններ, ճոպանուղիներ լեռնադահուկային հանգստավայրերում կարող են այցելել միայն «կանաչ անձնագրերով»:
Աշխատանքի տեսչության ղեկավար Բեքա Փերաձեն երեքշաբթի ճեպազրույց է անցկացրել, որտեղ ասել է, որ իր գերատեսչությունը սկսում է ակտիվորեն վերահսկել «կանաչ անձնագրերի» ներդրմանը։ Կառավարության որոշմամբ՝ «կանաչ անձնագրի» սկզբունքից հրաժարվելու համար տուգանք է սահմանվում ոչ թե հաճախորդների կամ այցելուների, այլ կոմերցիոն անշարժ գույքի սեփականատերերի համար:
«Առաջին օրերին մենք առաջարկություններ կանենք։ Մենք կօգնենք ինչպես տնտեսվարող սուբյեկտներին, այնպես էլ քաղաքացիներին ներբեռնել և ստանալ գործող օրենքով նախատեսված ծառայությունները։ Երկարաժամկետ հեռանկարում մենք կկատարենք հրամանագրով նախատեսված պահանջները»,-ասել է Փերաձեն։
Նրա խոսքով` եթե որևէ հաստատություն չհետևի «covid անձնագիր» հասկացությանը, ապա նախ տույժեր կկիրառվեն, իսկ կրկնվող խախտումները քրեական պատասխանատվության կհանգեցնեն՝ նախատեսված մեկուսացման և կարանտինի կանոնների խախտման համար։
Եթե հաստատությունն ընդհանրապես չի ներկայացնում «covid անձնագիր», ապա աշխատանքի տեսչությունն իրավասու է ժամանակավորապես սահմանափակել դրա տնտեսական գործունեությունը։

Աղբյուրը՝ news.am