Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչի մոտ բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչի մոտ բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: