Աշխարհ

30.11.2021 16:16


ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով

ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով

ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանային հատված: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վերջերս զգալիորեն մեծացրել են ռազմական ակտիվությունը Սև ծովում: Ինչպես ենթադրում են ՊՆ-ում, Նահանգները փորձում է զորքերի խմբավորում ստեղծել ռուսական սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է: ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասում հակամարտության ուժային լուծման պարագայում»,-կարծում են նախարարությունում:

Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան երկրները մտահոգություն են հայտնում երկրի արևմտյան սահմաններին ռուսական ուժերի «մոտեցման» առնչությամբ:

tert.am

Այս խորագրի վերջին նյութերը