«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 262,2 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 262 202 422: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 207 764 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 48 437 955 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 778 601-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 587 822-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 468 հազար 980 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 084 749 հիվանդացած, նրանցից մահացել է 614 376 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 670,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2401, Հնդկաստանում՝ 335, Բրազիլիայում՝ 2862 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ tert.am