Աշխարհ

30.11.2021 13:55


Չինաստանը ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված ՌԴ ջանքերը

Չինաստանը ողջունել է տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված ՌԴ ջանքերը

Չինաստանը ողջունում է Ռուսաստանի գործադրած ջանքերն՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը երեքշաբթի կայացած ասուլիսում՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպումը բարձրագույն մակարդալով:

«Չինաստանը ողջունում է ջանքերը, որոնք գորադրում է Ռուսաստանը տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»,-ասել է չինացի գործիչը:

Ինչպես վերջինս նշել է, Ադրբեջանն ու Հայաստանը բարեկամական գործընկերներ են Չինաստանի համար: «Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ երկու կողմն էլ միմյանց ընդառաջ կգնան, տարաձայնությունները կկարգավորեն երկխեսության և խորհրդակցության եղանակներով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ընդգծել է դիվանագետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը