Աշխարհ

30.11.2021 18:12


Merriam-Webster բառարանը տարվա բառ է ճանաչել «պատվաստանյութ» գոյականը

Merriam-Webster բառարանը տարվա բառ է ճանաչել «պատվաստանյութ» գոյականը

Merriam-Webster ամերիկյան բացատրական բառարանի հեղինակները 2021 թվականի գլխավոր բառ են անվանել են «պատվաստանյութ» գոյականը։

Անցած տարվա ընթացքում բառարանում այս բառի որոնումների թիվն աճել է 601 տոկոսով, իսկ վերջին երկու տարվա ընթացքում՝ 1048 տոկոսով, ասվում է Merriam-Webster-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Առօրյա օգտագործման մեջ բառերն օգտակար գործիքներ են հայտարարություններ, գաղափարներ, ձգտումներ և անորոշություններ փոխանցելու համար: Բայց դրանք կարող են նաև գաղափարական բախման խողովակ դառնալ:

Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ պատվաստանյութի հետ 2021 թվականին։ 2020 թվականին մեր կյանքը գլխիվայր շուռ տված համավարակին վերջ տալու խոստումնալից բժշկական լուծումը նաև քաղաքական փաստարկ և հակասությունների աղբյուր դարձավ։ Մեր ժամանակի ամենամեծ գիտական ​​պատմությունն արագորեն մեր երկրում ամենամեծ բանավեճի վերածվեց, և երկու պատմությունների կենտրոնում գտնվող բառը «պատվաստանյութն» է։

Merriam-Webster-ը ևս տասը բառ է ընտրել, որոնք օգտվողներն ամենից հաճախ են որոնել 2021 թվականին։ Դրանք են «insurrection» (ապստամբությունը) «perseverance» (հաստատակամություն), «woke» (տեղեկացված, ներգրավված), «nomad» (քոչվոր), «infrastructure» (ենթակառուցվածք) «cicada» («ցիկադա»), Մուրայա (մուրայայի ծառ), «cisgender» («ցիսգենդեր»), «guardian» («պաշտպան») և «meta» («մետա») բառերը:

Collins English Dictionary անգլերեն բացատրական բառարանը կազմողները 2021-ի բառ են կոչել NFT-ն (non-fungible token): Ռուսաստանում Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտը 2021 թվականի բառ է հայտարարել «արբանյակ» գոյականը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը