ՌԴ Դաշնային խորհուրդն ափսոսում է, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» խորհրդատվական ձևաչափին
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը։
«Վրաստանի կողմից «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելն ափսոսանքի առիթ է տալիս։ Մենք պատրաստ ենք քննարկել խնդրահարույց բոլոր հարցերը, փնտրել ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներ, համատեղել շահերը տնտեսական, մարդասիրական ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին»,-ասել է Կարասինը ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քննարկվել է «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։

Աղբյուրը՝ aysor.am