Լրահոս

30.11.2021 11:22


38 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

38 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 398 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 518-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել:

Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 38 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9013-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 977 է, ընդհանուր առողջացածներինը՝ 317 175, փաստացի բուժվողներինը՝ 12 330: Մեկ օրում արվել է 6462 թեստավորում, ընդհանուր առմամբ արվել է 2 366 680 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը