Քաղաքական

30.11.2021 10:57


Ինչո՞ւ Սոչիում եռակողմ հանդիպման օրը չեղարկվեցին Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթեր․ «Իրավունք»

Ինչո՞ւ Սոչիում եռակողմ հանդիպման օրը չեղարկվեցին Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթեր․ «Իրավունք»

««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 26-27-ը Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթեր չեղարկվել են: Մարդիկ պարզապես ճամպրուկներով հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանց ներքին կարգով ասվել է, թե Հայաստանն այդ օրերին խուսափում է չվերթներ ընդունելուց` կապված Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ:

Թե ինչ կապ ունի Եվրոպայի հայերի Հայաստան ժամանումը եռակողմ հանդիպման հետ, պարզաբանել են, թե հայաստանյան իշխանությունները մտավախություն ունեն, որ հանդիպման արդյունքներից հետո` Երեւանում բողոքի մեծ ալիք կբարձրանա, ինչին մասնակցելու համար կժամանեն նաեւ մեծ թվով սփյուռքահայեր: Հենց այս սցենարը խափանելու համար էլ խափանել էին նախատեսված չվերթերը»»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը