Քաղաքական

30.11.2021 10:29


Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում բնակիչներին․ «Հրապարակ»

Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում բնակիչներին․ «Հրապարակ»

«Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ․ այս մասին մեզ ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան հետնամասը։ Հիշեցնենք, որ հենց օգնություն բաժանելու համար է մեղադրանք առաջադրվել Գորիսի համայնքապետին, եւ նա մոտ 5 ամիս է՝ կալանավորված է։ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը․ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ, քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին»։

Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չհերքեց, որ օգնություն են բաժանում․ «Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին»։ Իսկ մեր աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածներն ընդամենը «ատմազկա» են։ «Ատմազկի համար տենց են ասում՝ որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, մինչեւ հիմա ինչո՞ւ չէին անում»։

Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը