Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. այն կկայանա դեկտեմբերի 27-ին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, աշխատանքային օրվա ավարտվով պայմանավորված, հետաձգվել է. այն կշարունակվի դեկտեմբերի 27-ին:
Գործն արդեն դատաքննության փուլում է: Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանն անցավ առկա ապացույցների ուսումնասիրությանը` որոշելով, որ սկզբում կքննվեն ամբաստանյալները, երկրորդ փուլում վկաների հարձաքննությունները կլինեն, այնուհետեւ գործում առկա փաստաթղթերի հետազոտություն կկատարվի: Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել է Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից` հայտնելով, որ սուտ ցուցմունք է տվել:
Նա նշել է, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,-նշել է Լուսինե Ավետյանը` ասելով, որ հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում՝ ունենալով մի շարք հիվանդություններ, ստիպված է եղել նման ցուցմունք տալ։

Աղբյուրը՝ news.am