Աշխարհ

29.11.2021 22:25


2021 թվականին աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարղ են 1 տրլն դոլարով կրճատվել. ՄԱԿ

2021 թվականին աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարղ են 1 տրլն դոլարով կրճատվել. ՄԱԿ

Ընթացիկ տարվա արդյունքներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել Է COVID-19-ի համավարակին: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջազգային զբոսաշրջությունից եկամուտները 2021 թվականին կարող են հասնել 700-800 միլիարդ դոլարի, ինչը ոչ մեծ բարելավում Է 2020 թվականի համեմատությամբ, բայց կազմում Է 2019 թվականին արձանագրված 1,7 տրիլին դոլարի կեսից պակասը,-պարզաբանել են կազմակերպությունում:-2021 թվականին զբոսաշրջության տնտեսական ավանդը գնահատվում Է 1,9 տրիլիոն դոլար, ինչն զգալիորեն ցածր Է մինչև համավարակը 3,5 տրիլիոն դոլար մեծությունից»: Սպասվում Է, որ այլ երկրներ ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը 70-75 տոկոսով ցածր կլինի 2019 թվականի, այսինքն՝ մինչև համավարակը եղած ցուցանիշից:

«Միջազգային զբոսաշրջության անվտանգ վերականգնումը նախկինի պես շատ բանով կախված կլինի երկրների համակարգված պատասխան գործողություններից՝ ուղևորությունների սահմանափակումների, անվտանգության և հիգիենայի համաձայնեցված կանոնակարգերի և արդյունավետ հաղորդակցուղիների տեսակետից, որոնք կօգնեն վերականգնելու սպառողների վստահությունը,-նշել են կազմակերպությունում:-Դա առանձնապես կարևոր Է այն պահին, երբ որոշ տարածաշրջաններում աճում Է (վարակման) դեպքերի թիվը, իսկ աշխարհի տարբեր մասերում հայտնվում են COVID-19-ի նոր տարբերակներ: 2020 թվականը դարձավ համաշխարհային զբոսաշրջության համար վատթարագույնն այս վիճակագրությունը վարելու ամբողջ պատմության ընթացքում: Արտասահման մեկնող զբոսաշրջիկների թիվը 1 միլիարդով նվազել Է 2019 թվականի համեմատությամբ, երբ այդ ցուցանիշը հասել Էր 1,5 միլիարդի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը