Աշխարհ

29.11.2021 19:15


Թուրքիայում չդադարող գնաճի պատճառով հնարավոր է բարձրանա նվազագույն աշխատավարձը

Թուրքիայում չդադարող գնաճի պատճառով հնարավոր է բարձրանա նվազագույն աշխատավարձը

Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը։ Հնգական աշխատողից, գործատուից և կառավարության ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովի նիստի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը։

Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում են, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3․500-4․000 լիրայի (280-320 դոլար)։

Նշենք, որ 2021 թվականին Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմել է 2․825 լիրա (հարկերը ներառյալ՝ 3․577 լիրա)։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը