COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ում հավելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապված են վիրուսի նոր տարբերակի հայտնվելու հետ, գնահատվում են որպես շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել Էին Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում Է S-սպիտակուցի 32 մուտացիա:
Հետազոտողների կարծիքով, SARS-CoV-2 գենոմի մեջ նոր փոփոխություններից շատերը մատնանշում են այդ տարատեսակի բարձր փոխհաղորդակցումը և կայունությունը հիվանդացած անձանց պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ, թեև դեռ վաղ Է վերջնական եզրակացություններ անել:
Մասնագետներն այն կարծիքին են, որ B.1.1.529-ն սկզբում զարգացել Է թույլ իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում, հավանաբար՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդի:
Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ՀԱՀ-ում գրանցվել Է շուրջ հարյուր ախտահարված:
Մի քանի հիվանդացածներ կան Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ինչպես նաև, ենթադրվում Է, Նիդեռլանդներում և Ավստրիայում: Այդ բոլոր դեպքերը բերովի են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին անցկացված արտակարգ նիստում B.1.1.529-ը համարել Է «մտահոգություն առաջացնող» և նրան տվել Է «օմիկրոն» անվանումը՝ ըստ հունական այբուբենի 15-րդ տառի: Եվրամիությունը և բազմաթիվ այլ երկրներ սահմանել են աֆրիկյան առանձին պետություններից ժամանման մուտքի արգելք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: