Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ասուլիսում:
«Այս պահին իրականացված շուրջ 1 մլն 200 հազար պատվաստման փորձը ցույց է տալիս, որ դրանք անվտանգ են, արդյունավետ են: Այս 1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել են առողջական խնդիրների որոշակի բողոքներ: 40-ից ավելիի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուս, այսինքն առողջության հետ կապված բողոքները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պարզապես քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է և պատվաստվել է, չի ունեցել որևէ սիմպտոմ»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պատվաստվելու որևէ հակացուցում չկա, խնդիր չի կարող առաջանալ:
Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ, մի շարք այլ սիմպտոմատիկ բողոքներ: Ում անհրաժեշտ է եղել, տրամադրվել է բժշկական օգնություն:
Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացիները պատվաստված են եղել, սակայն կորոնավիրուսով վարակվել են ու հիվանդությունը ծանր են տարել, ու, ցավոք, մահ է գրանցվել՝ նախարարն ասաց. «23 քաղաքացիներ են, որոնց ընդհանուր միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում, հիպերտենզիա»:
Նա հավելեց, որ նման հիվանդություն ունեցող քաղաքացիները, ցավոք, առավել ծանր են տանում կորոնավիրուսը և շատ ավելի մեծ ռիսկ են կրում՝ վատ ելքով ավարտվելու: Չպատվաստված քաղաքացիների մահացության թվերը, նախարարը նկատում է, անգամ դժվար է համեմատել պատվաստված քաղաքացիների մահվան դեպքերի հետ: «Պատվաստումներն իսկապես տասնյակ անգամներ իջեցնում են ռիսկը՝ հիվանդությունը ծանր տանելու»,-ասաց Ավանեսյանը:
Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ասուլիսում: