Լրահոս

29.11.2021 11:16


22 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 189 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

22 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 189 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 120-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7535 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1440 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 22 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8975-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1072 է, ընդհանուր առողջացածներինը՝ 316 198, փաստացի բուժվողներինը՝ 12 947: Մեկ օրում արվել է 4172 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 360 218 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը