Աշխարհ

29.11.2021 18:10


Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով

Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով

Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում Է օտարերկրացի գործարարների, ուսանողների և տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից Էլ պակաս գործող զիջողությունները և կրկին դադարեցնում Է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: Նոյեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիսիդան ընդգծել Է, որ դրանք ժամանակավոր միջոցներ են մինչև նոր շտամի հետ կապված իրավիճակի պարզաբանումը: Բացի դրանից, վարչապետը հայտարարել Է, որ Ճապոնիան ընդլայնում Է այն երկրների ցանկը, որոնցից մուտքի համար կգործեն սահմանափակումներ ճապոնացիների և Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների համար:

Այս խորագրի վերջին նյութերը