Տարածաշրջանում օտար միջամտության համար տեղ չպետք է մնա. Ռայիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տարածաշրջանային երկրների միջև հավաքական փոխհամագործակցությունն անվանել է օտար միջամտությունը թույլ չտալու միակ միջոցը:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի հետ հանդիպման ժամանակ՝ Աշխաբադում կիրակի անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակում: Վերջինս ընդգծել է տարածաշրջանային համագործակցության մեծ հնարավորությունները:
«Աշխարհում ստեղծված ներկա իրավիճակում համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև բազմաթիվ վտանգներ կարող է վերածել հնարավորության, քանի որ տարածաշրջանային երկրների ակտիվ ներկայությամբ օտար երկրների միջամտության համար տեղ չի մնա»,-հավելել է Ռայիսին:
Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել զարգացնելու հարաբերություններն Ուզբեկստանի հետ տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկ արդյունաբերության և ահաբեկչության դեմ պայքարի:

Աղբյուրը՝ tert.am