Վարդան Ղուկասյան. «Կաթողիկոսի համար որևէ խնդիր չկա»
Այսօր Գյումրի է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը:
Դեռ անցած տարվանից եկեղեցու և Գյումրիի քաղաքապետարանի միջև տարաձայնություններ կային, որ կապված էին եկեղեցապատկան հողերի ապօրինի վաճառքի հետ (Մայր Աթոռին պատկանող Գյումրիի Հայորդաց տան տարածքի մի մասը վաճառավել էր փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդուն)։ Այդ առիթով ՀՀ գլխավոր դատախազությունը նույնիսկ գործ էր հարուցել։
Այցի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Վեհափառը նշել է, որ թյուրիմացություն է եղել, խնդիրն արդեն հարթված է, վաճառված տարածքը վերադարձվել է եկեղեցուն և հույս է հայտնել, որ այսուհետ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները համերաշխ կլինեն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է,
–Քեզ համար հարց չկա, Վեհափառ, ինչ ուզես, ինչ մտքովդ անցնի, խնդիր չկա»։

Դերենիկ Մալխասյան
Գյումրի
Տես նաև