Ai-Da-ն շատ ռեալիստական ռոբոտ է, որի հեղինակը Օքսֆորդից Էյդան Մելերն է: Ռոբոտը նախընտրում է ստեղծագործել:
Ai-Da-ն աշխարհում առաջին ուլտրառեալիստական նկարիչ ռոբոտ հումանոիդն է: Օրերս այն հանրությանը ներկայացրեց իր բանաստեղծությունները, որոնք գրել է հատուկ ալգորիթմով իտալացի բանաստեղծ Դանթեի պատվին: Ստեղծագործությունը ներկայացվել է Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսի շրջանակում և ստեղծվել է՝ որպես պատասխան «Աստվածային կատակերգությանը»:
Մելերն ասել է, որ Ai-Da-ի ունակությունը մարդկային գիրն իմիտացնելու գործում այնքան մեծ է, որ եթե դուք կարդաք, չեք հասկանա, որ բանաստեղծությունը մարդու կողմից չէ գրված: Նրա խոսքով, երբ Ai-Da-ն ընթերցում էր ստեղծագործությունը, հեշտությամբ կարելի էր մոռանալ, որ գործ ունենք ռոբոտի, ոչ թե մարդու հետ:
«Ai-Da նախագիծը ստեղծվել է մարդուն և մարդկային վարքը կրկնօրինակելու համար արհեստական ինտելեկտը հետագայում զարգացնելու էթիկայի մասին տարաձայնությունները լուծելու համար»,-ասել է Միլերը CNN-ին: «Մենք բոլորս, վերջապես, գիտակցում ենք, որ տեխնոլոգիաները մեծ ազդեցություն ունեն կյանքի բոլոր ասպեկտների վրա, և մենք ձգտում ենք հասկանալ, թե ինչին են ունակ դրանք և ինչ կարող են սովորեցնել մեզ»:
Ai-Da ռոբոտ հումանոիդը նախընտրում է ստեղծագործել

Աղբյուրը՝ news.am