Աշխարհ

28.11.2021 18:08


Թալիբները կին լրագրողներին արգելել են նույն լրատվամիջոցում աշխատել տղամարդկանց հետ

Թալիբները կին լրագրողներին արգելել են նույն լրատվամիջոցում աշխատել տղամարդկանց հետ

Աֆղանստանի Բադախշան նահանգի իշխանությունները, որոնք նշանակվել են «Թալիբան» արմատական շարժման կողմից, կին լրագրողներին արգելել են նույն լրատվամիջոցում աշխատել արական սեռի գործընկերների հետ։ Այս մասին կիրակի հայտարարել է Աֆղանստանի լրագրողների պաշտպանության կոմիտեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բադախշանում թալիբները «տղամարդկանց և կանանց հրամայել են չաշխատել նույն լրատվամիջոցում»: Բացի այդ, նահանգային իշխանություններն արգելել են կին լրագրողներին «գտնվել մարդաշատ վայրերում և այնտեղից ռեպորտաժներ անել»։

Ըստ թալիբների՝ կանայք կարող են վարել միայն կրոնական և կրթական հաղորդումներ կամ կարդալ նորություններ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը