Աշխարհ

28.11.2021 17:34


Նոր Զելանդիայում պատգամավորը ծննդաբերական ցավերի ժամանակ նախընտրել է հիվանդանոց գնալ հեծանիվ վարելով (լուսանկարներ)

Նոր Զելանդիայում պատգամավորը ծննդաբերական ցավերի ժամանակ նախընտրել է հիվանդանոց գնալ հեծանիվ վարելով (լուսանկարներ)

Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավորը կիրակի երկունքի ցավերի ժամանակ հեծանիվով է հիվանդանոց է գնացել. տեղ հասնելուց մեկ ժամ հետո նա ծննդաբերել է:

Ինչպես գրում է BBC-ն, խոսքը Ջուլի Անն Գենթերի մասին է:

«Ես, իրոք, չէի ծրագրում հեծանիվով գնալ ծննդաբերելու, բայց դա ի վերջո տեղի ունեցավ»,-Facebook-ում պատմել է նորաթուխ մայրիկը:

Կանաչների կուսակցությունից 41-ամյա Գենթերը հեծանվային սպորտի հայտնի և անկեղծ պաշտպան է:

ԱՄՆ-ում ծնված քաղաքական գործիչը ծննդաբերությունից հետո պատմել է, որ իր կծկումներն «այնքան էլ ուժեղ չէին», երբ ինքն ու իր ամուսինը որոշել են հեծանիվ վարել:

Возможно, это изображение (1 человек, мотоцикл и дорога)Возможно, это изображение (1 человек и велосипед)Возможно, это изображение (2 человека и в помещении)Возможно, это изображение (1 человек, ребенок и в помещении)Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը