Լրահոս

28.11.2021 16:06

Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»

Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում, անդրադարձել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտնում է haqqin.az-ը:

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովում, ասել է, որ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը նպաստում են տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի մնալ Ադրբեջանի կողքին:

«Այս առումով շատ կարևոր է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը լինի Ադրբեջանի կողքին»,-ասել է Էրդողանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։