Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 03։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ:
Տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։