Լրահոս

28.11.2021 13:21


Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք

Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22924 քաղաքացու հետազոտություն, որից 3888-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Այս խորագրի վերջին նյութերը