Լրահոս

11.07.2011 16:14


ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հուլիսի 11–ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահներին՝ դեսպաններ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Բեռնար Ֆասիեին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն, խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՄԽ համանախագահող երկրների հետագա աշխատանքների համակարգումը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանում հունիսի 24–ին կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաև բանակցություններում, որպես միջնորդ, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող հետագա ջանքերի վերաբերյալ հարցեր։

Այս խորագրի վերջին նյութերը