2018–ի մայիսի 9–ին Նիկոլ Փաշինյանը դրեց Հայաստանի ու Արցախի չդադարող պարտության հիմքերը։
Նա հետևողականորեն փակուղի մտցրեց Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը՝ Հայաստանին մենակ թողնելով Մինսկի խմբում։
Հետո տապալեց հայ–ռուսական հարաբերությունները՝ Հայաստանին թողնելով առանց դաշնակից։
Նիկոլը պառակտեց ՀՀ քաղաքացիներին՝ քարոզելով այն միտքը, որ հայ «դասակարգային» հակառակորդը վատն է, իսկ թշնամի ադրբեջանցին/թուրքը՝ լավը։
Նիկոլը բերեց պատերազմ, պարտություն։
2020–ի սեպտեմբերի 27–ը 2018–ի մայիսի 9–ի հետևանք էր։ Մայիսի 9–ին Նիկոլը «քցեց» Արցախին՝ հայտարարելով, որ չի բանակցելու Արցախի կողմից, քանզի նման մանդատ չունի։ Նրա այդ քաղաքական գիծը հնարավորություն տվեց Ադրբեջանին պատերազմի անցնել։
Նոյեմբերի 9–ին պատերազմը չի կանգնեցվել։ Այն պարզապես այլ տեսք ու աշխարհագրություն ունի։ Կրկին զոհվում են ՀՀ քաղաքացիներ, գերի ընկնում։ Պատերազմն Արցախի տարածքից տեղափոխվել է Հայաստանի տարածք։ Թիրախում Սյունիքն է։ Թուրք–ադրբեջանական զույգի վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է, որի մասին չգիտի կամ իրեն չգիտեցողի տեղ է դնում ու այս թեմայով հարցեր հնչեցնում Նիկոլը։
Հայաստանի ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնողը խոստացել է «Խաղաղության դարաշրջան», բայց «Պատերազմի ամենօրյակ» է ապահովում։ Նրան թվում է, թե թղթերով հարցեր է կարգավորելու։ Բայց ո՛չ 2020–ի նոյեմբերի 9–ի, ո՛չ 2021–ի հունվարի 11–ի, ոչ էլ այս տարվա նոյեմբերի 26–ի «թղթերը» չեն ապահովել ու չեն ապահովելու խաղաղություն, ՀՀ սահմանների անվտանգություն, գերիների վերադարձ։
Քանի դեռ Նիկոլն է Հայաստանի ու Արցախի անունից բանակցում, մենք շանս չունենք փակելու պատերազմի դարաշրջանը, գլուխներս բարձրացնելու և ազգային արժանապատվությունը վերականգնելու։
Սոչիի հանդիպումն ու ընդունված «թուղթն» ընդամենը ֆիքսեցին Ադրբեջանի ակնկալիքներն ու Ալիևի զրո պարտավորությունները։ Նիկոլը վերադարձավ ձեռնունայն ու այլ բան չէր էլ սպասվում։ Այդպես է ստացվում, քանզի մենք պարտվել ենք ու շարունակում ենք պետության ղեկի մոտ թողնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանն ապրում է Ալիև–Փաշինյան զույգի ստորագրած «թղթերի» արանքում։ «Թղթերն» ընդունվում են հայ ժողովրդի համար բացասական շոկերի ընդմիջումների ժամանակ։ «Թղթերն» արձանագրում են նախորդ շոկերն ու նախանշում նոր շոկերի բնույթը։
Քանի Նիկոլն իշխանության ղեկին է, Հայաստանը փոքրանալու է, ՀՀ քաղաքացիները զոհվելու են, Նիկոլը մեր զինվորի արյան գնով փաստացի դելիմիտացիա ու դեմարկացիա է անելու։ Նրան հեռացնելն ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է։
Նիկոլի «թղթից թուղթ» Հայաստանը

Կորյուն Մանուկյան