Պուտինը հասկացրել է, որ հստակ սահմաններ չեն էլ եղել, այդ իսկ պատճառով զիջումներն էլ այդքան աչքի չեն ընկնի. Коммерсантъ
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ավելի շուտ էր ժամանել Սոչի, սակայն Ռուսաստանի նախագահ հետ երկկողմ հանդիպում մինչև եռակողմ բանակցությունները նա չունեցավ՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի:
Ինչպես ներկայացնում է թղթակիցը, դա էր, հավանաբար, Փաշինյանի դեմքի անհաշտ արտահայտության պատճառը: Ի տարբերություն նրա՝ Ալիևն անհաշտ տեսք չուներ: «Նա, ինչպես և նախկինում, հաղթողի տեսք ուներ և խոսում էր ասես առանց բերանը բացելու»,-նշում է հեղինակը:
Հեղինակն ուշադրություն է դարձնում Ալիևի նախնական խոսքին, որում նա նշում է, որ «այս տարի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մեկնարկից հետո որևէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ռազմական բախումներ չեն եղել»:
«Ընդհանուր առմամբ, դա չէր նշանակում, որ նման իրադարձություններ իսկապես չեն եղել: Դա նշանակում էր, որ Ալիևը դրանք լուրջ չի համարում: Այդպիսով, թվում էր, թե Ալիևը ընդգծում է, որ գերբնական նշանակություն չի տալիս Սոչիում անցկացվող բանակցություններին»,-նկատում է հոդվածագիրը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ մեկ տարում ահագին բան է արվել Լեռնային Ղարաբաղում, թե ինչպես են վերադարձել փասխատակաները (նախևառաջ Ադրբեջանից՝ հենց որպես հաղթողներ), թե ինչպես է գործում խաղաղապահ զորակազմը և հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը:
«Վլադիմիր Պուտինն այդ ամենն ասելով, իսկապես այդ պահին, ըստ էության, Ադրբեջանի նախագահի կողմից էր, որին, ընդհանուր առմամբ, այդ ամենը ձեռք էր տալիս»,-նշում է հոդվածագիրը:
Այնուհետև Վլադիմիր Պուտինը խոսել է հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ նշելով, որ այդ հարցով հաջորդ շաբաթ Մոկսվայում եռակողմ հանդիպում կանցկացնեն երեք երկրի փոխվարչապետերը: Հեղինակը նշում է, որ անդրադառնալով այդ հարցին՝ Ալիևը, չնայելով անգամ Փաշինյանի կողմը, չնկատելով անգամ նրա ներկայությունը, պնդում էր, որ այս տարվա ընթացքում «Ադրբեջանն առավելագույն կառուցողականություն է դրսևորել պատերազմի հետևանքները վերացնելու և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում»:
Փաշինյանն, ըստ հոդվածագրի, անշուք էր խոսում՝ ասես խեղդելով դառը զգացմունքները: Միևնույն ժամանակ, ըստ հեղինակի, նրա ելույթն, առաջին հերթին, նման չէր բանակցելու համար եկած մարդու ելույթին:
«Հայաստանի վարչապետն ամեն անգամ խոսում է ռազմագերիների ճակատագրից: Մի կողմից՝ դրա մասին պետք է խոսել ամեն անգամ: Մյուս կողմից՝ նման զրույցը նրան թույլ է տալիս պահպանել արժանապատվությունը. վերջիվերջո նա զավթիչի հետ խոսում է գոնե նրա համար, որ դուրս բերի հայ տղաներին գերությունից, և դրա համար թեկուզ ծնկի իջնելն էլ ամոթ չէ»,-նշում է հոդվածագիրը:
Փաշինյանն անպատասխան չի թողել նաև Ալիևի նկատառումները սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկների մասին, որոնք իբրև անպատասխան են մնացել: Փաշինյանն ընդգծել է, որ «Հայաստանը նույնպես պատրաստ է անցնել սահմանազատման գործընթացի»:
Բանակցություններին ընդառաջ Պուտինը հասկացրել է նաև, որ «հստակ սահմաններ չեն եղել, այդ իսկ պատճառով արվելիք զիջումներն են այդքան աչքի չեն ընկնի»:
Երեք ժամ տևած բանակցությունների ավարտին Պուտինը նույնիսկ աշխուժացած տեսք ուներ՝ նշելով, որ պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք առանցքային հարցերի շուրջ: Դրանցից առաջինը մինչև տարեվերջ սահմանազատման և սահմանագծման համար մեխանիզմներ ստեղծելն է:
Անդրադառնալով Փաշինյանի արտահայտությանը, որ «հանդիպմանը պարզվել է, որ շատ հարցերում տարաձայնություններ չկան, ինչպես թվում էր նախկինում»՝ հեղինակը նշում է, որ դա նրա համար պարզապես հեղափոխական խոստովանություն էր: «Ի դեպ, այդ հանդիպումից հետո, կարելի է չկասկածել, դրանք նորից ի հայտ կգան»,-ավարտում է հեղինակը:

Աղբյուրը՝ tert.am