Աշխարհ

27.11.2021 11:42


Վրաստանում կորոնավիրուսի 4 058 նոր դեպք է գրանցվել և 61 մահ

Վրաստանում կորոնավիրուսի 4 058 նոր դեպք է գրանցվել և 61 մահ

Նոյեմբերի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 058 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 157 մարդ, մահացել է 61 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 835 306, այստեղից ապաքինվել է 774 458 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 871:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53 440 փորձարկում, այդ թվում 29 899-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 23 541-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7.59% է, վերջին 14 օրվանը՝ 9.01%, վերջին 7 օրվանը՝ 9.03%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 145 233 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 179 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 56 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 514 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 167 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը` jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը