Լրահոս

27.11.2021 11:14


33 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

33 մահ՝ մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 522-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 7485 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1438 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 33 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8923-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1403 է, ընդհանուր առողջացածներինը՝ 314 020, փաստացի բուժվողներինը՝ 14 579: Մեկ օրում արվել է 6631 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 348 877 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը