Ավստրալիայում ցանկանում են արգելել կատուներին ծառերը մագլցել
Ավստրալիայի Ֆրիմանտլ քաղաքի պաշտոնյաները քննարկում են առանց վզկապերի կատուների՝ փողոցում գտնվելու արգելքը, հայտնել է LADBible-ը: Գաղափարի հեղինակների խոսքով՝ առաջին հերթին ցանկանում են պաշտպանել հենց կենդանիներին, փոխանցել է Գազետա.ռու-ն։
Նոր կանոնների համաձայն՝ կատուներին կարգելվի քայլել թփուտներով, որտեղ կարող են վայրի կենդանիներ ապրել։ Սահմանափակումները կվերաբերեն շուրջ 750 քաղաքային կենդանիների:
«1970-ականներին մեր փողոցներում շներ էին թափառում։ Կարծում եմ, որ թափառական կատուները նույնպես անցյալում կմնան»,-ասել է գաղափարի հեղինակներից Ադին Լանգը:
Եթե տեղական իշխանությունները հաստատեն նոր կանոնները, դրանք կուղարկվեն խորհրդարան: Թե կոնկրետ ինչպես են ապահովելու, որ կատուները հետևեն օրենքին, չի հաղորդվում:

Աղբյուրը՝ news.am