Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 4.9 տոկոսով պակասել է, բայց հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճը կազմել է 4.3 տոկոս:
Շինարարության ոլորտում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճ է արձանագրվել նախորդ՝ 4.2 տոկոսով: Արձանագրենք նաև, որ մեկ ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 3.8 տոկոսով:
Հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրի շրջանառության ծավալները 7 տոկոսով են ավելացել: Մասնագետների խոսքերով՝ վերջին շրջանում արձանագրված թանկացումներն ազդեցություն են թողել մարդկանց գնողունակության վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ծառայությունների ծավալները առանց առևտրի պակասել են 1.5 տոկոսով, փոխարենը ավելացել են արտաքին առևտրաշրջանառության ծավալները. այն կազմել է 12.5 տոկոս:
Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 16.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 10.5 տոկոսով:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։