Գիտնականները պատմել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ատլանտացման մասին
Սառուցյալ օվկիանոսը սկսել է տաքանալ 20-րդ դարի սկզբից, այսինքն՝ մի քանի տասնամյակ շուտ, քան նախկինում կարծում էր գիտական հանրությունը։ Արկտիկայում տաքացման հետ կապված իրական իրավիճակը բացահայտել է գիտնականների միջազգային խումբը և արդյունքները հրապարակել Science Advances-ում, գրում է «Գազետա»-ն:
Իրենց աշխատանքի ընթացքում նրանք վերստեղծել են ծովի ջրի ջերմաստիճանի փոփոխությունները Ֆրամ նեղուցում՝ Գրենլանդիայի և Սվալբարդի միջև։
Ծովային միկրոօրգանիզմների քիմիական բաղադրությունը վերլուծելուց հետո գիտնականները պարզել են, որ Սառուցյալ օվկիանոսը սկսել է տաքանալ անցյալ դարասկզբին։ Այդ ժամանակ դրա մեջ սկսել են հոսել ավելի տաք ու աղի ջրեր։ Գործընթացն ատլանտացում են կոչել:
Արդյունքում 1900 թվականից սկսած Երկրի ամենահյուսիսային օվկիանոսի ջերմաստիճանը բարձրացել է մոտ երկու աստիճանով, դրա աղիությունն ավելացել է։ Այս երկու գործոնները սառույցի հալման են հանգեցնում:

Աղբյուրը՝ news.am