Հնդիկը կնոջ համար Թաջ Մահալի կրկնօրինակն է կառուցել
Հնդկաստանի բնակիչը կրկնել է ամուսնական հավատարմության աշխարհի ամենահայտնի դրսևորումը՝ կնոջ համար կառուցելով Թաջ Մահալի կրկնօրինակը, հայտնել է AFP-ն։
Անանդա Պրակաշի կինը՝ Չուկսին ողջ է և նույնիսկ օգնել է այս մարմարե հրաշքը նախագծելիս, որը բնօրինակի մոտ մեկ երրորդի չափ է:
«Իմ կնոջը միայն մեդիտացիայի սենյակ էր հարկավոր։ Նա հոգևոր կին է»,-AFP-ին ասել է 52-ամյա գործարարը: «Նա ասում է, որ գմբեթը այլ միջավայր է ստեղծում և շատ դրական էներգիա է կրում»:
Թաջ Մահալը գտնվում է Ագրայում՝ Դելիից հարավ, իսկ նոր կրկնօրինակը գտնվում է քաղաքից 800 կմ հեռավորության վրա՝ Բուրհանպուրում։Դրա շինարարությունն արժեցել է 15 միլիոն ռուփի (200.000 դոլար):
«Մենք օգտագործել ենք նույն մարմարը, որն օգտագործվել է Թաջ Մահալի կառուցման ժամանակ»,-ասել նա:
Չուկսին նախատեսում է հնդկական դրոշ տեղադրել գլխավոր գմբեթի վրա և իր նոր կալվածքը շրջապատող չորս մինարեթներին ավելացնել Հնդկաստանի ամենահայտնի կրոնների խորհրդանիշները:
«Մենք ցանկանում ենք խաղաղության և կրոնական ներդաշնակության ուղերձ հղել։ Շուրջբոլորը շատ ատելություն կա։ Սերը լուծում է կյանքի բոլոր խնդիրները, իսկ Թաջ Մահալը սիրո խորհրդանիշն է»:
Հնդիկը կնոջ համար Թաջ Մահալի կրկնօրինակն է կառուցել
Հնդկաստանի բնակիչը կրկնել է ամուսնական հավատարմության աշխարհի ամենահայտնի դրսևորումը՝ կնոջ համար կառուցելով Թաջ Մահալի կրկնօրինակը, հայտնել է AFP-ն։
Անանդա Պրակաշի կինը՝ Չուկսին ողջ է և նույնիսկ օգնել է այս մարմարե հրաշքը նախագծելիս, որը բնօրինակի մոտ մեկ երրորդի չափ է:
«Իմ կնոջը միայն մեդիտացիայի սենյակ էր հարկավոր։ Նա հոգևոր կին է»,-AFP-ին ասել է 52-ամյա գործարարը: «Նա ասում է, որ գմբեթը այլ միջավայր է ստեղծում և շատ դրական էներգիա է կրում»:
Թաջ Մահալը գտնվում է Ագրայում՝ Դելիից հարավ, իսկ նոր կրկնօրինակը գտնվում է քաղաքից 800 կմ հեռավորության վրա՝ Բուրհանպուրում։ Դրա շինարարությունն արժեցել է 15 միլիոն ռուփի (200.000 դոլար):
«Մենք օգտագործել ենք նույն մարմարը, որն օգտագործվել է Թաջ Մահալի կառուցման ժամանակ»,-ասել նա:
Չուկսին նախատեսում է հնդկական դրոշ տեղադրել գլխավոր գմբեթի վրա և իր նոր կալվածքը շրջապատող չորս մինարեթներին ավելացնել Հնդկաստանի ամենահայտնի կրոնների խորհրդանիշները:
«Մենք ցանկանում ենք խաղաղության և կրոնական ներդաշնակության ուղերձ հղել։ Շուրջբոլորը շատ ատելություն կա։ Սերը լուծում է կյանքի բոլոր խնդիրները, իսկ Թաջ Մահալը սիրո խորհրդանիշն է»:
Աղբյուրը՝ news.am