Աշխարհ

27.11.2021 16:20


Բլոգերը ստեղծել է «Կաղամարի խաղի» ճշգրիտ տարբերակը՝ 456 հազար դոլար մրցանակով

Բլոգերը ստեղծել է «Կաղամարի խաղի» ճշգրիտ տարբերակը՝ 456 հազար դոլար մրցանակով

Վիդեոբլոգեր և շոումեն Ջեյմս Դոնալդսոնը, որն առավել հայտնի է իր MrBeast կեղծանունով, ստեղծել է Netflix-ի «Կաղամարի խաղը» հիթի ճշգրիտ տարբերակը՝ միայն առանց սպանությունների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դոնալդսոնը, ում ալիքն ունի գրեթե 70 միլիոն բաժանորդ, հրավիրել է 456 կամավորների (նույնքան եղել է սերիայում) անցնելու նույն թեստերը, ինչ հերոսները հարավկորեական հանրահայտ շոուում և մրցանակ սահմանել 456 հազար դոլարի չափով։

Նրա մարտահրավերը իսկապես հեշտ է շփոթել Հվան Դոն Հեքի թրիլերի հետ, միայն թե պարտվողներին չեն գնդակահարում կամ նետում անդունդը: Բլոգերի ու նրա թիմի կազմակերպած «խաղերը» հնարավորինս անվտանգ են ստացվել։

Տեսահոլովակը թողարկվելուց հետո մի քանի ժամում հավաքել է գրեթե 50 միլիոն դիտում և ավելի քան հինգ միլիոն հավանում։ Մեկնաբանություններում հեռուստադիտողները հիացմունք են հայտնել նկարահանման մակարդակով և կազմակերպվածությամբ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը