Քաղաքական

26.11.2021 20:38


Սոչիում ավարտվել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները. դրանք տևել են 3 ժամ. Պեսկով (տեսանյութ)

Սոչիում ավարտվել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները. դրանք տևել են 3 ժամ. Պեսկով (տեսանյութ)

Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ բանակցությւոնները տևել են երեք ժամ:

Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։

Պուտինը հանդիպման բացմանը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների նպատակը Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար պայմաններ ստեղծելն է։

«Ինձ թվում է, որ դա իրականում մեր բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ այնտեղ իրենց ապահով զգան և նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն, զարգացնեն տնտեսությունը,-ասել էր ՌԴ ղեկավարը:

Պուտինը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հանուն ընդհանուր շահերի, պետք է ձգտեն ամրապնդել կապերը երկրների միջև։

«Մենք դարեր շարունակ միասին ենք եղել՝ որպես մեկ պետության մաս, ունենք շատ խորը պատմական կապեր, և մենք չէինք ցանկանա, որ դրանք փլուզվեն: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք վերականգնել դրանք և պահպանել դրանք ապագայում»,-ասել էր Պուտինը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը