Apple-ը սկզբունքորեն նոր գաջեթ կներկայացնի՝ որպես iPhone-ի «կոնցեպտուալ փոխարինում». աղբյուր
Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է առաջին AR-ականջակալների թողարկմանը, որն աշխատում է լրացուցիչ իրականությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է MacRumors պորտալը՝ վկայակոչելով վերլուծաբան Մին-Չի Կուոյին:
AR-ականջակալը կարող է ինքնուրույն աշխատել՝ առանց Mac-ին կամ iPhone-ին մշտապես միացված լինելու: Ամերիկյան տեխնոլոգիական հսկան սարքի թողարկմանը զուգահեռ զբաղվում է նաև ծրագրային ապահովման մշակմամբ, որը պետք է ընդլայնի Apple-ի էկոհամակարգը:
Սարքավորումը կառուցվելու է M1 պրոցեսորի հիման վրա, որը դարձել է առաջին ARM-հարթակն ընկերության համակարգիչների հարար: Ականջակալը կհամալրվի Sony-ի արտադրության 4K MicroOLED էկրանով, որի համար անհրաժեշտ է լրացուցիչ իրականության մեջ հայտնվել:
Կուպերտինոյում մտադիր են նորույթը ներկայացնել մինչև 2022-ի վերջը: Ըստ վերլուծաբանի՝ գաջեթը ստեղծվում է որպես iPhone կոնցեպտուալ փոխարինում:

Աղբյուրը՝ tert.am