«Մենք բաց ենք այդ գործընթացին վրացիների մասնակցության համար». Ռուդենկոն հայտնել է «3+3» ձևաչափով հանդիպման կազմակերպման ծրագրերի մասին
Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների կազմակերպումը «կարճաժամկետ հեռանկարի» հարց է:ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Քանի դեռ ընթանում է այդ հարցի մշակումը, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը: Երբ այն ձեռք բերվի, կհայտարարենք, թե որտեղ դա տեղի կունենա: Հուսով ենք, որ դա կարճաժամկետ հեռանկարի հարց է»,-ասել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Վրաստանի տեղը տվյալ ձևաչափում կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնի մասնակցելու քննարկումներին:
«Մենք ամբողջովին բաց ենք այդ գործընթացին վրացիների մասնակցության համար: Այդ պատճառով, եթե նման հանդիպում կայանա, իսկ նման հանդիպում վեց երկրի մայրաքաղաքներից մեկում անցկացնելու ծրագրեր կան, եթե Վրաստանը չհաստատի ներկա գտնվելու պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռն ազատ կմնա: Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ հասունանա դրա համար, գործընթացի նույնպիսի լիիրավ մասնակից կլինի»,-հավելել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ տվյալ ձևաչափով քննարկումներ անցկացնելու առաջարկը հնչել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից: Ավելի ուշ դրան հավանություն են տվել Իրանն ու Ռուսաստանը: Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի այդ ձևաչափով քննարկումներին: Փոխարենը նա եռակողմ ձևաչափ է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար:
«Մենք բաց ենք այդ գործընթացին վրացիների մասնակցության համար». Ռուդենկոն հայտնել է «3+3» ձևաչափով հանդիպման կազմակերպման ծրագրերի մասին
Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների կազմակերպումը «կարճաժամկետ հեռանկարի» հարց է: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Քանի դեռ ընթանում է այդ հարցի մշակումը, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը: Երբ այն ձեռք բերվի, կհայտարարենք, թե որտեղ դա տեղի կունենա: Հուսով ենք, որ դա կարճաժամկետ հեռանկարի հարց է»,-ասել է Ռուդենկոն:
Նրա խոսքով՝ Վրաստանի տեղը տվյալ ձևաչափում կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնի մասնակցելու քննարկումներին:
«Մենք ամբողջովին բաց ենք այդ գործընթացին վրացիների մասնակցության համար: Այդ պատճառով, եթե նման հանդիպում կայանա, իսկ նման հանդիպում վեց երկրի մայրաքաղաքներից մեկում անցկացնելու ծրագրեր կան, եթե Վրաստանը չհաստատի ներկա գտնվելու պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռն ազատ կմնա: Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ հասունանա դրա համար, գործընթացի նույնպիսի լիիրավ մասնակից կլինի»,-հավելել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ տվյալ ձևաչափով քննարկումներ անցկացնելու առաջարկը հնչել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից: Ավելի ուշ դրան հավանություն են տվել Իրանն ու Ռուսաստանը: Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի այդ ձևաչափով քննարկումներին: Փոխարենը նա եռակողմ ձևաչափ է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար:
Աղբյուրը՝ tert.am