Լրահոս

26.11.2021 11:47


Արմավիրի մարզում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը

Արմավիրի մարզում Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տապալել Մեծամորի քաղաքապետի թեկնածուի գովազդային պաստառը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի ինքնությունը:

Երկաթյա էլեկտրասյան վրա տեղադրված է եղել Մեծամորի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Մեծամորի քաղաքապետի թեկնածու Վահրամ Խաչատրյանի մեծադիր նկարը՝ «Ապագա կա, Մեծամոր» գրառմամբ:

Հավաքվածները կատակում էին, ասելով՝ «Opel-ի վարորդը Վ. Խաչատրյանի բարեկամն է ու այնպես է բախվել էլեկտրասյանը, որ ասես՝ էլ չսպասելով երկրոդ ռաունդին, առաջին ռաունդով «նոկաուտի է ենթարկել թեկնածուի ցուցանակը»:

Այս խորագրի վերջին նյութերը