Աշխարհ

26.11.2021 19:44


Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի մասին է ծաղրանկար է հրապարակվել

Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի մասին է ծաղրանկար է հրապարակվել

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրակնկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։

Ծաղրանկարում սլաքներով ցույց է տրվում, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ճամպրուկը և հեռանում է իշխանությունից։

Նշենք, որ թուրքական տարադրամը վերջին ամիսներին անընդմեջ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Նոյեմբերի 23-ին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային 13,45 արդյունքը։ Լիրայի արժեզրկմամբ ստեղծված սոցիալական ծանր դրության դեմ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը