Գիտնականները պարզել են Սթոունհենջի մոտ հսկայական փոսերի առաջացման պատճառը
Գիտնականների կողմից հաստատվել է այն տեսությունը, որ Սթոունհենջի մոտ հայտնաբերված խոր փոսերը փորել են բրիտանացիները, հայտնել է «Մոյա պլանետա» պորտալը՝ Daily Mail-ին հղումով։ Փոսերը փորվել են մոտ 4500 տարի առաջ։
2020 թվականի հունիսին հնագետների խումբը հայտնաբերվել է 30 ֆուտ տրամագծով և 16 ոտնաչափ խորությամբ 20 փոսեր: Փոսերը գտնվում են Դարինգթոն Ուոլս հնագույն բնակավայրի շուրջ՝ Սթոունհենջից երկու մղոն հեռավորության վրա: Ի սկզբանե որոշ հնագետներ կարծում էին, որ փոսերի ծագումը կապված չէ մարդու գործունեության հետ: Այլ գիտնականներ ենթադրում են, որ օբյեկտները մարդկանց շնորհիվ են հայտնվել նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մոտավորապես մոտ 4500 տարի առաջ, երբ կառուցվել են Դարինգթոնի պատերը: Այս տեսությունը ճիշտ դուրս եկավ:
Բրեդֆորդի համալսարանի պրոֆեսոր Վինսենթ Գաֆնին, ով ղեկավարում էր խումբը, հայտնել է, որ հնագետները հետազոտել են փոսերի գրեթե կեսը և պարզել, որ դրանք «միանման են»:«Սա խոսում է այն մասին, որ փոսերը մեկ հսկայական կառույց են»,-նշել է գիտնականը: Գաֆնին փոսերի համակարգն անվանել է «Մեծ Բրիտանիայի ամենամեծ նախապատմական կառույցը»:
Ստորգետնյա օղակը մոտ 20 անգամ մեծ է Սթոունհենջից։ Փոսերը միմյանցից հավասարապես են բաժանված, ինչը հաստատում է այն ենթադրությունը, որ հնում բրիտանացիները մշակել են հեռավորությունը չափելու մեթոդ: Դեռևս պարզ չէ, թե ինչու են փոսերը փորվել, սակայն դրանք կարող էին տիեզերաբանական նշանակություն ունենալ։ Հետազոտությանը մասնակցած հնագետներն օգտագործել են հեռահար զոնդավորման հատուկ տեխնոլոգիա, որը կարող է ստորգետնյա քարտեզ ստեղծել՝ փոսերի չափերը որոշելու համար:
Գիտնականները պարզել են Սթոունհենջի մոտ հսկայական փոսերի առաջացման պատճառը
Գիտնականների կողմից հաստատվել է այն տեսությունը, որ Սթոունհենջի մոտ հայտնաբերված խոր փոսերը փորել են բրիտանացիները, հայտնել է «Մոյա պլանետա» պորտալը՝ Daily Mail-ին հղումով։ Փոսերը փորվել են մոտ 4500 տարի առաջ։
2020 թվականի հունիսին հնագետների խումբը հայտնաբերվել է 30 ֆուտ տրամագծով և 16 ոտնաչափ խորությամբ 20 փոսեր: Փոսերը գտնվում են Դարինգթոն Ուոլս հնագույն բնակավայրի շուրջ՝ Սթոունհենջից երկու մղոն հեռավորության վրա: Ի սկզբանե որոշ հնագետներ կարծում էին, որ փոսերի ծագումը կապված չէ մարդու գործունեության հետ: Այլ գիտնականներ ենթադրում են, որ օբյեկտները մարդկանց շնորհիվ են հայտնվել նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մոտավորապես մոտ 4500 տարի առաջ, երբ կառուցվել են Դարինգթոնի պատերը: Այս տեսությունը ճիշտ դուրս եկավ:
Բրեդֆորդի համալսարանի պրոֆեսոր Վինսենթ Գաֆնին, ով ղեկավարում էր խումբը, հայտնել է, որ հնագետները հետազոտել են փոսերի գրեթե կեսը և պարզել, որ դրանք «միանման են»: «Սա խոսում է այն մասին, որ փոսերը մեկ հսկայական կառույց են»,-նշել է գիտնականը: Գաֆնին փոսերի համակարգն անվանել է «Մեծ Բրիտանիայի ամենամեծ նախապատմական կառույցը»:
Ստորգետնյա օղակը մոտ 20 անգամ մեծ է Սթոունհենջից։ Փոսերը միմյանցից հավասարապես են բաժանված, ինչը հաստատում է այն ենթադրությունը, որ հնում բրիտանացիները մշակել են հեռավորությունը չափելու մեթոդ: Դեռևս պարզ չէ, թե ինչու են փոսերը փորվել, սակայն դրանք կարող էին տիեզերաբանական նշանակություն ունենալ։ Հետազոտությանը մասնակցած հնագետներն օգտագործել են հեռահար զոնդավորման հատուկ տեխնոլոգիա, որը կարող է ստորգետնյա քարտեզ ստեղծել՝ փոսերի չափերը որոշելու համար:
Աղբյուրը՝ news.am