Դատավորները բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որևէ մեկի գույքը չեն բռնագանձելու․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում ներքին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, նաև մտահոգություն է հնչել:
Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել և ասել, թե իրենք չեն պատրաստվում որևէ մեկի գույքը՝ որպես ապօրինի գույք բռնագանձել և իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծիք են հայտնել, որ օրենքը շատ անգրագետ ձևակերպումներ ունի:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների այս ներքին քննարկումներն ավարտվել են ուշագրավ զարգացումներով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Գրիգորյանը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, որ իրենցից այս գործերով ավելին չպետք է պահանջեն:
Ասել է թե՝ բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որևէ մեկի գույքին չեն կպչելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։