Լրահոս

25.11.2021 21:17


Ալերը Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է սահմանել

Ալերը Չեմպիոնների Լիգայի ռեկորդ է սահմանել

Նոյեմբերի 24-ին «Այաքսը» Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Բեշիքթաշի» նկատմամբ (2:1):

Հանդիպման գլխավոր հերոսը «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերն էր, ով դարձավ դուբլի հեղինակ։ Ֆրանսիացու համար այս գոլերը 8-րդն էին և 9-րդը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Ըստ Squawka-ի՝ Ալերը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով առնվազն 9 գոլ է խփել ՉԼ-ում իր առաջին հինգ խաղերում:

Նախորդ ռեկորդակիրը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն էր՝ 2019/20 մրցաշրջանում «Զալցբուրգի» կազմում անցկացրած 5 խաղում 8 գոլով։

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը