Աշխարհ

25.11.2021 20:15


Հյուսիսային Կորեայում դպրոցականին մահապատժի են դատապարտել «Կաղամարի խաղը» սերիալի պատճառով

Հյուսիսային Կորեայում դպրոցականին մահապատժի են դատապարտել «Կաղամարի խաղը» սերիալի պատճառով

Հյուսիսային Կորեայի բնակչին մահապատժի են դատապարտել այն պատճառով, որ նա մաքսանենգ ճանապարհով երկրի տարածք է տարել հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալը։ Նախագիծը գլխավորել է Netflix սթրիմինգային հարթակի միջազգային ցանկը, հայտնում է Daily Mail-ը։

Բացի նրանից՝ դատապարտվել են ավագ դասարանների մի քանի աշակերտներ, որոնք գնել են ֆիլմի կրկնօրինակները, ինչպես նաև մանկավարժներ և դպրոցի ղեկավարությունը։ Նրանց հինգ տարվա ծանր աշխատանքի են դատապարտել։ Հանդիսատեսից մեկը հարուստ ծնողների որդի է, հայտնում է Radio Free Asia-ն։ Նրան ազատել են երեք հազար դոլարի դիմաց։

2021թ․-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել «Կաղամարի խաղը» սերիալը՝ հայտարարելով, որ այն «հարավկորեական կապիտալիստական հանրությունում վայրիության օրինակ է»։ Պետական քարոզչական Arirang Meari կայքը նշել էր, որ սերիալը հայտնիություն է ձեռք բերել «միայն այն պատճառով, որ արժանահավատորեն ցույց է տալիս հարավկորեական կապիտալիստական մշակույթն իր վատագույն ձևով»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը