Առաջին անգամ Yara Birkeland նավը հարավարևելյան Պորսգրուն քաղաքի գործարանից բեռ է տեղափոխել Բրևիկ նավահանգիստ՝ անցնելով մոտ տասնչորս կիլոմետր:Կոնտեյներային նավը դարձել է առաջին բեռնատար նավը, որն ամբողջովին աշխատում է էլեկտրաէներգիայով: Այս մասին գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով TechXplore-ին։
Նավն ունի 80 մետր երկարություն և կարող է մինչև 3200 տոննա բեռ տեղափոխել։ Ապագայում Yara Birkeland-ը կտեղաշարժվի ավտոնոմ՝ առանց անձնակազմի։ Այնուամենայնիվ, առաջին երկու տարիներին նավի վրա անձնակազմ ներկա կլինի՝ բոլոր համակարգերը կարգավորելու համար:
Մասնագետների խոսքով՝ էլեկտրական կոնտեյներային նավը կվերացնի տարեկան դիզելային վառելիքով աշխատող բեռնատար նավերի շուրջ 40 հազար ուղևորության անհրաժեշտությունը։
Գործարկվել է առաջին էլեկտրական բեռնատար նավը
Առաջին անգամ Yara Birkeland նավը հարավարևելյան Պորսգրուն քաղաքի գործարանից բեռ է տեղափոխել Բրևիկ նավահանգիստ՝ անցնելով մոտ տասնչորս կիլոմետր: Կոնտեյներային նավը դարձել է առաջին բեռնատար նավը, որն ամբողջովին աշխատում է էլեկտրաէներգիայով: Այս մասին գրել է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը՝ հղում անելով TechXplore-ին։
Նավն ունի 80 մետր երկարություն և կարող է մինչև 3200 տոննա բեռ տեղափոխել։ Ապագայում Yara Birkeland-ը կտեղաշարժվի ավտոնոմ՝ առանց անձնակազմի։ Այնուամենայնիվ, առաջին երկու տարիներին նավի վրա անձնակազմ ներկա կլինի՝ բոլոր համակարգերը կարգավորելու համար:
Մասնագետների խոսքով՝ էլեկտրական կոնտեյներային նավը կվերացնի տարեկան դիզելային վառելիքով աշխատող բեռնատար նավերի շուրջ 40 հազար ուղևորության անհրաժեշտությունը։
Աղբյուրը՝ news.am