Գնաճային ճնշման և աղքատության խորացման հորձանուտում. «Փաստ»
«Անվտանգության առկա ծանրագույն վիճակը, կարծես, ստվերում է թողել մի կարևոր ոլորտ, որն ինքնին ուղղակիորեն կապված է նույն անվտանգային խնդիրների հետ։ Խոսքը մասնավորապես երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին է, որն աչքաթող անելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եթե անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբնական փուլում իշխանությունները մեծ փիառ արշավ էին կազմակերպում, թե հակաճգնաժամային ծրագրեր են իրականացնում, ապա հիմա երկրում բիզնեսին օգնելու տեսանկյունից կառավարությունը լռում է՝ հատկապես այն պարագայում, որ համավարակը դեռևս վերջնական չի նահանջել, իսկ տնտեսության մի շարք ոլորտներ դեռևս կրում են դրա հետևանքները։
Շատ կարևոր է հաշվի առնել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ համաշխարհային տնտեսությունը ժամանակակից աշխարհում ավելի փոխկապակցված է դարձել, և որևէ երկրում նկատվող միտումները կարող են իրենց զգացնել ողջ համակարգի վրա։ Լոքդաունից ու խիստ սահմանափակումներից հետո պետություններում տնտեսությունը հիմնականում բացվել է, սակայն ապրանքների մատակարարման ուղիների հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Խցանված նավահանգիստները և մի շարք ապրանքների դեֆիցիտը հանգեցրել են մատակարարման շղթայի հիմնական հանգույցներում պատվերների ռեկորդային կուտակումների, և տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ մտածում են այդ խնդիրները լուծելու ուղիների մասին։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մեծ քսանյակի` G20-ի երկրները, հաշվի առնելով կլիմայի արագ փոփոխման և գլոբալ տաքացման վտանգի սրացումը, փորձում են փոքրացնել իրենց կախվածությունը հանածո վառելիքից, քանի որ նավթի, գազի և ածխի կիրառման հետևանքով արագանում է«ջերմոցային էֆեկտը»: Եվ կլիմայական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջ եկող անոմալիաների վտանգավորությունից ելնելով՝ բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում կանաչ տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգետիկայի ներդրման ուղղությամբ։
Սակայն այս ֆոնին երկարատև սահմանափակումներից հետո, երբ երկրների տնտեսությունները ողջ թափով սկսել են աշխատել, աճող տնտեսության պահանջները բավարարելու տեսանկյունից վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները բավարար չեն, և առաջ է եկել էներգակիրների հսկայական պահանջարկ։ Դրա արդյունքում նավթի ու գազի գները էականորեն բարձրացել են, ինչն էլ իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսական ցիկլի վրա։
Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ համատարած թանկացումներ են նկատվում։ Եվ բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են կատարում, թե թանկացումներն իրենց գագաթնակետին են հասնելու հաջորդ տարի՝ 2022 թվականին։ Այս ֆոնին հետաքրքրական են Հայաստանի տնտեսական միջավայրում տեղի ունեցող գործընթացները։ Որպես կանոն, մեր տնտեսությունը համաշխարհային մակարդակով գների նվազմանը շատ դժվար է արձագանքում, իսկ երբ գները բարձրանում են, ապա մեր շուկան դրան արձագանքում է վայրկենապես, ու շատ դեպքերում նաև անհիմն թանկացումներ են սկսվում։ Հայաստանում գնաճն արդեն անցել է իր բոլոր «սահմանները»։2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 %, բանջարեղենի ապրանքախմբում՝ 69,3%, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 31,9 %, կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում՝ 11,7 %, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 23,6 % գնաճ։
Ու գնաճը մեղմվելու որևէ միտում ցույց չի տալիս։ Ավելին, ԿԲ կանխատեսումների համաձայն, գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ։ Ավելին, շատ դեպքերում էլ կարող ենք անգամ գների ակնթարթային թանկացումների հանդիպել, քանի որ համապատասխան մարմինների կողմից շուկայի գների վերահսկողությունը ցածր մակարդակի վրա է ու շատ դեպքերում ուղղակի անուշադրության է մատնված։ Հիմա, երբ մարդկանց եկամուտները ոչ միայն չեն բարձրացել, այլև շատ դեպքերում իջել են, գնաճային ճնշման մեծացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծելու հիմքեր է ձևավորում։ Անկախացումից հետո գրեթե միշտ Հայաստանը պայքարել է ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ, սակայն ներկայիս բարձիթողի տնտեսական վիճակի արդյունքում շատ շուտով բազմաթիվ մարդիկ հայտնվելու են աղքատության շեմից ցածր մակարդակում։
Մյուս կողմից էլ՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը խոստանում է դժգոհությունների գեներացում ու սոցիալական բունտեր։ Այսպիսի իրավիճակից դուրս գալու նպատակով Հայաստանի համար շատ կարևոր է խթանել բիզնես գործունեությունը և, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ առկա միտումները, տնտեսությունն ադապտացնել նոր իրավիճակին ու շեշտը դնել արտահանման խթանման վրա։ Փաշինյանի իշխանության կողմից միշտ քննարկման առարկա է եղել արտահանմանը միտված տնտեսություն ունենալու հարցը, սակայն մենք այսօր նորանոր պարտքեր վերցնելու միջոցով հազիվ տնտեսության մեջ առաջացած ճեղքերը լցնելով ենք զբաղված, իսկ իշխանությունների միակ հպարտության առարկան ասֆալտապատումն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Գնաճային ճնշման և աղքատության խորացման հորձանուտում. «Փաստ»
«Անվտանգության առկա ծանրագույն վիճակը, կարծես, ստվերում է թողել մի կարևոր ոլորտ, որն ինքնին ուղղակիորեն կապված է նույն անվտանգային խնդիրների հետ։ Խոսքը մասնավորապես երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին է, որն աչքաթող անելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Եթե անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբնական փուլում իշխանությունները մեծ փիառ արշավ էին կազմակերպում, թե հակաճգնաժամային ծրագրեր են իրականացնում, ապա հիմա երկրում բիզնեսին օգնելու տեսանկյունից կառավարությունը լռում է՝ հատկապես այն պարագայում, որ համավարակը դեռևս վերջնական չի նահանջել, իսկ տնտեսության մի շարք ոլորտներ դեռևս կրում են դրա հետևանքները։
Շատ կարևոր է հաշվի առնել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ համաշխարհային տնտեսությունը ժամանակակից աշխարհում ավելի փոխկապակցված է դարձել, և որևէ երկրում նկատվող միտումները կարող են իրենց զգացնել ողջ համակարգի վրա։ Լոքդաունից ու խիստ սահմանափակումներից հետո պետություններում տնտեսությունը հիմնականում բացվել է, սակայն ապրանքների մատակարարման ուղիների հետ կապված խնդիրներ են առաջ եկել։ Խցանված նավահանգիստները և մի շարք ապրանքների դեֆիցիտը հանգեցրել են մատակարարման շղթայի հիմնական հանգույցներում պատվերների ռեկորդային կուտակումների, և տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ մտածում են այդ խնդիրները լուծելու ուղիների մասին։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մեծ քսանյակի` G20-ի երկրները, հաշվի առնելով կլիմայի արագ փոփոխման և գլոբալ տաքացման վտանգի սրացումը, փորձում են փոքրացնել իրենց կախվածությունը հանածո վառելիքից, քանի որ նավթի, գազի և ածխի կիրառման հետևանքով արագանում է «ջերմոցային էֆեկտը»: Եվ կլիմայական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջ եկող անոմալիաների վտանգավորությունից ելնելով՝ բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ քայլեր են ձեռնարկում կանաչ տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգետիկայի ներդրման ուղղությամբ։
Սակայն այս ֆոնին երկարատև սահմանափակումներից հետո, երբ երկրների տնտեսությունները ողջ թափով սկսել են աշխատել, աճող տնտեսության պահանջները բավարարելու տեսանկյունից վերականգնվող էներգետիկայի հնարավորությունները բավարար չեն, և առաջ է եկել էներգակիրների հսկայական պահանջարկ։ Դրա արդյունքում նավթի ու գազի գները էականորեն բարձրացել են, ինչն էլ իր հերթին ազդեցություն է ունենում տնտեսական ցիկլի վրա։
Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ համատարած թանկացումներ են նկատվում։ Եվ բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ արդեն իսկ կանխատեսումներ են կատարում, թե թանկացումներն իրենց գագաթնակետին են հասնելու հաջորդ տարի՝ 2022 թվականին։ Այս ֆոնին հետաքրքրական են Հայաստանի տնտեսական միջավայրում տեղի ունեցող գործընթացները։ Որպես կանոն, մեր տնտեսությունը համաշխարհային մակարդակով գների նվազմանը շատ դժվար է արձագանքում, իսկ երբ գները բարձրանում են, ապա մեր շուկան դրան արձագանքում է վայրկենապես, ու շատ դեպքերում նաև անհիմն թանկացումներ են սկսվում։ Հայաստանում գնաճն արդեն անցել է իր բոլոր «սահմանները»։ 2021թ. հոկտեմբերին 2020 թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16 %, բանջարեղենի ապրանքախմբում՝ 69,3%, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 31,9 %, կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում՝ 11,7 %, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 23,6 % գնաճ։