Քաղաքական

25.11.2021 10:16


Սոչին կարող է սոսկ «արձանագրային» դարձնել բրյուսելյան հանդիպումը. «Փաստ»

Սոչին կարող է սոսկ «արձանագրային» դարձնել բրյուսելյան հանդիպումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս հայտնի դարձավ, որ արդեն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահն է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ի հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, ասել է թե՝ Սոչիի հանդիպումն օրակարգ է մտել «սպոնտան», որպես դեկտեմբերի 15-ի հանդիպման «պրեամբուլա»։ Ավելին, կան տեղեկություններ, որ Սոչիում կողմերը կգան նախնական պայմանավորվածության՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի համապատասխան հանձնաժողով ձևավորելու հարցում, ինչն, ի դեպ, նախօրեի իր ասուլիսում փաստացի հաստատեց նաև Փաշինյանը։ «Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,-ասաց նա:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը նախնական ցուցակ է կազմել, թե ովքեր են լինելու հանձնաժողովի կազմում, իսկ անունները պաշտոնապես կհայտարարվեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Փաստացի, ըստ փորձագիտական շրջանակների կարծիքի, բրյուսելյան այդ հանդիպումը կրելու է առավելապես «արձանագրային» բնույթ, քանի որ Սոչիում արդեն հիմնական հարցերը որոշված են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը