«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ի կենսաբանական մահը, հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր,
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները:
01.01.2021թ-ից 12.11.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբեր ամսվա վերջից` 28.10.2021թ-ից.
12.11.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 54 անձ.
Ներկա դրությամբ բուժման գործընթացում է գտնվում 16 անձ:
Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 22-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը` ժամը 14։50-ին վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով 12.11.2021-ից ի վեր գրանցվել է 6 նոր դեպք, ընդ որում`5-ը ախտորոշվել են հիվանդության նախնական փուլում, երբ դեռևս կլինիկական ախտանիշներ չեն ձևավորվել.
Տեսակցությունների արգելքից հետո թվային պատկերը կարծես թույլ է տալիս արձանագրել դրական առաջընթաց:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսակցությունների արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ, որի ընթացքում մոնիթորինգ կիրականացվի տեսակցությունների արգելքի պահպանման ժամանակահատվածում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության կանխարգելման վերաբերյալ, կտարվեն համապատասխան համեմատականներ, որից հետո կորոշվի տեսակցությունների թույլատրման մասով ռազմավարությունը:
Նախարարությունը կանի առավելագույնը տեսակցությունների արգելքի ժամանակահատվածում համավարակի տարածման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ և ազգային առողջապահական համակարգի մոտեցումներին համահունչ՝ կմշակի տեսակցությունների թույլատրման մասով հետագա ձևաչափը՝ հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց լավագույն շահերը»,-ասված է ԱՆ հաղորդագրությունում:
Կորոնավիրուսի հետևանքով դատապարտյալ է մահացել